«Չելսիի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը ճանաչվել է ԱՄՆ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ:
21-ամյա խաղացողը առաջ է անցել «Սիեթլի» հարձակվող Ջորդան Մորիսից (35%) և «Շալկեի» կիսապաշտպան Ուեսթոն ՄակՔեննիից (13%) լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունում՝ հավաքելով ձայների 38%-ը :
Սա Պուլիշիչի երկրորդ մրցանակն է ՝ որպես Միացյալ Նահանգների տարվա լավագույն խաղացող: Առաջին անգամ նա նման պատվի արժանացել է 2017 թվականին: