Իսպանական «Խետաֆեի» ղեկավարությունը ցանկանում է թիմ հրավիրել «Ռեալի» և «Բարսելոնայի» մի քանի ֆուտբոլիստների, տեղեկացնում է AS-ը:
Նշվում է, որ Տակեֆուսու Կուբուն և Կարլես Ալենյան ձմռանը կհամալրեն Մադրիդի արվարձանը ներկայացնող ակումբի շարքերը:
Նրանց հետ կնքվելու է մեկ տարվա վարձակալական համաձայնագիր:
Հավելենք, որ երկու ակումբներն էլ համաձայն են բաց թողնել իրենց ֆուտբոլիստներին. այժմ խաղացողները պետք է տան իրենց համաձայնությունը: