Մաուրիսիո Պոչետինոն կարող է գլխավորել «Պարի Սեն Ժերմենը»։ Նրա տեղափոխությունը փարիզյան ակումբ կարող է փոխել իրավիճակը նաև տրանսֆերային շուկայում։
AS-ը գրում է, որ «Ռեալում» անհանգստացած են Պոչետինոյի Փարիզ գալով։ «Արքայական» ակումբում կարծում են, որ սա կարող է բարդացնել Կիլիան Մբապեի տեղափոխությունը մադրիդյան թիմ։
«Ռեալում» ցանկանում են քայլեր ձեռնարկել Մբապեի տրանսֆերը գնելու համար 2021 թվականին։ 22-ամյա ֆրանսիացու պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2022 թվականին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պոչետինոյի գալուց հետո ՊՍԺ կարող է հրավիրվել Քրիստիան Էրիկսենը։