«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին կիսվել է տպավորություններով «Լացիոյի» դեմ խաղից հետո (3-2):
14 տուր հետո «ռոսոներիները» Իտալիայի Ա սերիայի առաջատարն են ու 1 միավորով առաջ են «Ինտերից»:
«Մենք միշտ փորձում ենք հաղթել: Մենք արեցինք դա, ու ես շատ ուրախ եմ: Ես հպարտանում եմ թիմով, նրանք անհավատալի ինչ-որ բան են անում:
«Լացիոն» փորձառու թիմ է, որը լավ է պատրաստված ֆիզիկապես: Բայց մենք ունեցանք պահեր ու օգտագործեցինք դրանք:
Մրցակիցը շատ ագրեսիվ էր խաղում: Մեր կիսապաշտպանները մեծ ծավալի աշխատանք պետք է կատարեին: Մենք արեցինք այն, ինչ պետք է անեինք այսպիսի բարդ խաղում»,-Պիոլոիի խոսքն է մեջբերում Football Italia-ն: