Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը գովաբանել է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի պատմական ցուցանիշի մասին, տեղեկացնում է Goal-ը:
«Նրա գրանցած ցուցանիշը պարզապես ապշեցնում է: Այդ տղան այս մոլորակից չէ»,-ասել է Լինեկերը:
Հիշեցնենք, որ 15-րդ տուրի «Վայլադոլիդի» դեմ խաղում (3-0), արգենտինացին գերազանցեց լեգենդար Պելեի ռեկորդը ՝ մեկ ակումբի կազմում խփած գոլերի քանակով: