«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը հեգնանքով է արձագանքել իր հասցեին ուղղված քննադատությանը Twitter-ում օգտատերերից մեկի կողմից։ Կրոսի հայ հետևորդը Արթուր Մինասյան անուն ազգանունով, գերմաներենով գրառում է կատարել «արքայական» ակումբի ֆուտբոլիստի վերաբերյալ։
«Գնդակի 200 կասեցում, 190 փոխանցում հետ կամ 3-5 մետրի վրա։ Ինչու՞ տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձով ֆուտբոլիստը չի կարող ավելի լավ խաղալ։ Նա առաջատար չէ, ձանձրալի ընկե՛ր»,-գրել է օգտատերը։
«Ինչու՞ ես այդպես թերագնահատում իմ աշխատավարձը, Արտու՛ր։ Մյուս ամեն ինչը դու իհարկե ճիշտ ես գրել։ Շնորհավո՛ր Սուրբ Ծնունդ»,-պատասխանել է Կրոսը։
Unterschätz das Gehalt nicht Artur. Der Rest stimmt natürlich. Frohes Fest! https://t.co/ualAABrXo9
— Toni Kroos (@ToniKroos) December 21, 2020