MLS-ը պաշտոնապես հայտնել է, որ Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոթ քաղաքի ակումբը կդառնա լիգայի 30-րդ ու, հավանաբար, վերջին ակումբը:
Ֆրանչայզինգի թույլտվությունը ձեռք է բերել Ազգային ֆուտբոլային լիգայի (ամերիկյան ֆուտբոլ) «Կարոլինա Պանտերս» ակումբի սեփականատեր Դևիդ Տեպերը 290 մլն եվրոյի դիմաց, ինչը MLS-ի համար ռեկորդային գումար է:
«Սա Ամերիկայում ֆուտբոլը զարգացնելու համար հարմար ժամանակ է: Ամենայն հավանականությամբ, սա կլինի MLS-ի վերջին ակումբը:
Մենք վստահ ենք, որ ակումբը հավակնոտ սեփականատեր ունի, որը նվիրված է ֆուտբոլային հասարակությանը: Ակումբը կգտնվի մեծ պատմություն և սպորտի հանդեպ կիրք ունեցող քաղաքում: Սեփականատերը մարզադաշտի կառուցման հիանալի ծրագրեր ունի, ինչը ԱԱ-2026-ի նախապատրաստության շրջանակում մեծ իմպուլս կտա»,- MLS-ի հանձնակատար Դոն Գարբերի խոսքերն է փոխանցում ESPN-ը:
Ակումբը 2021 թվականից մտադիր է խաղալ «Բանկ օֆ Ամերիկա» մարզադաշտում, որը «Կարոլինայի» տնային մարզադաշտն է Ազգային ֆուտբոլային լիգայում: Մարզադաշտի ձեռքբերման համար 2018 թվականին ռեկորդային 2,05 մլրդ եվրո է ծախսվել: Մարզադաշտը կարդիականացվի, որպեսզի պատրաստ լինի MLS-ի խաղեր ընդունել:
2020 թվականին լիգային կմիանան Դևիդ Բեքհեմի «Ինտեր-Մայամի» ակումբն, ինչպես նաև «Նեշվիլը»: 2021 թվականին` «Օսթինը»: 2022 թվականին`«Սակրամենտոն» և «Սենթ-Լուիսը»: