MLS-ի առաջնության դադարը երկարաձգվել է, տեղեկացնում է Sky Sports-ը:
Հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակի զարգացումը, MLS-ի ղեկավարությունը որոշում է կայացրել մայիսի սկզբին չվերսկսել առաջնությունը:
Հիշեցնենք, որ մարտի 9-ից MLS-ի բոլոր հանդիպումները չեղարկվել են:
Հավելենք, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատճառով մահացածների թիվը անցել է 100-ը: