Նիդեռլանդական «Այաքսի» կիսապաշտպան Քուիսի Պրոմեսը խոսել է իր ձերբակալման մասին, տեղեկացնում է а De Telegraaf-ը:
«Իհարկե, բավական տհաճ իրավիճակ էր: Այժմ ցանկանում եմ ուշադրությունս կրկին սևեռել ֆուտբոլի վրա:
Դա իմ անձնական կյանքն է և ես չեմ ցանկանում հանրայնացնել այս ամենը:
Եղել է այն, ինչ եղել է»,-ասել է Պրոմեսը:
Հիշեցնենք, որ Պրոմեսը ձերբակալվել էր ՝ իր զարմիկին դանակահարելու համար:
Մի քանի օր անց նա ազատ էր արձակվել,սակայն, հետաքննությունը դեռ շարունակվում է: