Դեկտեմբերի 20-ին տեղի է ունենում Իտալիայի Ա Սերիայի 13-րդ տուրի հանդիպումը, որում «Սասուոլոն» ուժերը չափում է «Միլանի» հետ: Հանդիպումը մեկնարկել է Երևանի ժամանակով 18:00-ին:
Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 7-րդ վայրկյանին: «Միլանի» պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն խաղի մեկնարկից 6,2 վայրկյան անց գրավեց հյուրերի դարպասը:
Այս գոլը ոչ միայն ամենաարագն էր Ա Սերիայի պատմության մեջ, այլ նաև եվրոպական թոփ 5 առաջնությունները՝ Լա Լիգա, Պրեմիեր լիգա, Բունդեսլիգա, Ա Սերիա և Լիգա 1: