Աշխարհի նախկին ութերորդ ռակետ Մարկոս Բագդատիսը խոսել է հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասի մասին։
«Ստեֆանոսը փայլուն խաղացող է։ Նա այլ կերպ է մտածում, ոչ ինչպես բոլորը։ Ես նրա մեջ Ռոջերին ինչ-որ նմանություն եմ տեսնում՝ խաղում, մտածողության մեջ և նրանում, թե ինչպես է նա վերլուծում խաղը։ Դա նրան մեծ առավելություն է տալիս։
Նա կատարելագործված խաղացող է։ Ցիցիպասը պետք է մի փոքր ավելի կատարելագործի կտրած հարվածներն ու մատուցումը։ Նրա կարգապահությունն ու նպատակասլացությունը նման է Ջոկովիչին, բայց չէ՞ որ նա դեռ շատ երիտասարդ է։ Միայն Ցիցիպասի ու Տիմի մոտ եմ ես տեսնում այն հոգեբանությունը, որը թույլ կտա հաղթել Մեծ սաղավարտի մրցաշարերում»,-Բագդատիսի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։
Հիշեցնենք, որ Մարկոս Բագդատիսը 2019 թվականին ավարտեց կարիերան և ներկա պահին Էլինա Սվիտոլինայի մարզչական շտաբում է։