«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանի վիճակի մասին, որը վնասվածքի պատճառով բաց թողեց Պրեմիեր լիգայի «Էվերտոնի» հետ հանդիպումը (1:2):
«Մենք ցանկանում ենք, որ նա հնարավորինս շուտ վերադառնա: Չգիտեմ, թե որքան կբացակայի Օբամեյանը՝ հավանաբար մեկ-երկու շաբաթ: Ամեն ինչ կախված կլինի վնասվածքի բուժումից»,-ասել է Արտետան: