«Ռեալը» շարունակում է նախապատրաստվել Լա լիգայի 14-րդ տուրի «Էյբարի» դեմ հանդիպմանը։
«Արքայական» ակումբում վնասվածքիք ապաքինվել են Էդեն Ազարը, Մարտին Էդեգորը, Մարիանո Դիասն ու Լուկա Յովիչը։ Այս ֆուտբոլիստները առանց խնդիրների մարզվել են ընդհանուր խմբի հետ։
Էդեն Ազարը մկանային վնասվածքից ապաքինվել է, սակայն դեռևս բաց է մնում հարցը, թե արդյոք առաջիկա խաղում նա կարող է դաշտ վերադառնալ։ Էդեգորի վերադարձից հետո Զիդանը կարող է հանգստանալու հնարավորություն տալ Տոնի Կրոսին, Լուկա Մոդրիչին կամ Կազեմիրոյին։
«Էյբար» – «Ռեալ Մադրիդ» խաղը կայանալու է կիրակի։