Իտալական «Ատալանտայի» հարձակվող Ամադա Տրաորեն կտեղափոխվի ՄՅՈւ: Այս մասին տեղեկացնում է հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Նշվում է, որ ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է տրանսֆերը և ձմռանը կտեղափոխվի մանչեսթերյան ակումբ:
Հավանական տրանսֆերի արժեքը կազմում է 40 միլիոն եվրո:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա Տրաորեն մասնակցել է 2 հանդիպման և դարձել է 1 գոլի հեղինակ: