Գերմանական «Բայերը» մտադիր է ձեռք բերել ՄՅՈւ-ի պաշտպան Բրենդոն Ուիլյամսին, տեղեկացնում է The Telegraph-ը:
Մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը չի բացառել, որ 20-ամյա ֆուտբոլիստը ձմռանը կլքի իր թիմը:
Նշվում է, որ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 11 միլիոն եվրո:
Ուիլյամսի պայմանագիրը ՄՅՈւ-ի հետ ավարտվում է 2024 թվականին: