Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուր Մելոն չի մասնակցի Իսպանիայի առաջնության 10-րդ տուրից հետաձգված Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպմանը, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
Բրազիլացին չի ապաքինվել մկանային վնասվածքից, որը ստացել էր 3 շաբաթ առաջ, երբ մարզվում էր Բրազիլիայի հավաքականի կազմում:
Նշվում է, որ կատալոնական ակումբի կիսապաշտպանը պատրաստ կլինի «Էսպանյոլի» դեմ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ Էլ Կլասիկոն բաց կթողնի նաև Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն: