Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն կարող է տեղափոխվել Պրեմիեր լիգա: Այս մասին հաղորդում է Sport-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, «Արսենալը» իսպանացուն կփորձի ձեռք բերել, եթե չստացվի «Լիոնի» Կիսապաշտպան Ուսեմ Աուարի տրանսֆերը:
«Զինագործները» ակտիվորեն հետաքրքրված էին Աուարի ծառայություններով ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այժմ լոնդոնյան ակումբը իր ուշադրությունը սեւեռել է Իսկոյի վրա, որը խաղային պրակտիկայի բացակայության պատճառով պատրաստ է հեռանալ «Ռեալից»: