«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծում է, որ ԱՊԼ-ն աշխարհի ամենադժվար լիգան է:
«Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը երկար ժամանակ առաջատար կլինի անգլիական ֆուտբոլում. դա չափազանց բարդ է: Մենք չենք պլանավորում հաջորդ տարիներին գերիշխանություն հաստատել աշխարհում: Մենք պլաններ ենք կազմում յուրաքանչյուր հաջորդ խաղի հետ»,-Կլոպի խոսքերն է փոխանցում Goal-ի թվիթերյան էջը:
Հիշեցնենք, որ երեկ Կլոպը ճանաչվեց ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն մարզիչ: