Ա Սերիայի 22-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունեց «Ուդինեզեին» և 3 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը:
Հանդիպման հաշիվը խաղի արդեն 5-րդ րոպեին բացել է Ժորդան Վերետուն, ով 20 րոպե անց նաև դուբլ է ձևակերպել: Այս անգամ ֆրանսիացի ֆուտբոլիստն անվրեպ է իրացրել Հենրիխ Մխիթարյանի վաստակած 11-մետրանոցը:
Հայաստանի ազգային հավաքականի ավագը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ խաղավարտին դարձել է նաև «Ռոմայի» երրորդ գոլի համահեղինակներից մեկը, երբ Պեդրոն փայլուն հարվածով դրել է հանդիպման վերջակետը:
Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակել է 43 միավոր և բարձրացրել Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: «Ուդինեզեն» 24 միավորով 13-րդ տեղում է: