ԱՊԼ 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» ընդունել էր «Լիդսին» ու ջախջախիչ հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 6-2 հաշվով։
Խաղի 2-րդ ու 3-րդ րոպեներին տանտերերի կազմում դուբլ հեղինակեց Սկոթ Մաքթոմիանյը՝ դրանով իսկ ԱՊԼ ռեկորդ սահմանելով։ 20-րդ րոպեին Ֆերնանդեսը խփեց ՄՅՈՒ-ի 3-րդ գնդակը, իսկ 37-րդ րոպեին Լինդելյոֆը հաշիվը դարձրեց 4-0: Մրցակցին միայն 41-րդ րոպեին հաջողվեց հասնել ՄՅՈՒ-ի դարպասին․ գոլի հեղինակ դարձավ Կուպերը։
Երկրորդ կեսում տանտերերի կազմում աչքի ընկավ Ջեյմսը՝ 66-րդ րոպեին, իսկ 4 րոպե անց մրցավարի նշանակած 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Ֆերնանդեսը։