Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը պատասխանել է «Բետիսի» կիսապաշտպան Խոակինի քննադատություններին, տեղեկացնում է Sport.es-ը:
«Հասկանում եմ, որ դա լրագրողներին հետաքրքրող թեմա է, բայց ցանկություն չունեմ խորասուզվել այդ ամենի մեջ:
Բոլորս էլ գիտենք, որ Խոակինը լավ է շարադրում իր մտքերը. թող այդպես էլ շարունակի»,- ասել է Կումանը:
Հիշեցնենք, որ Խոակինը հայտարարել էր, որ Կումանին նույնիսկ չէր վստահի մատուցողի պարտականությունները:
Հավելենք, որ Կումանը 2008-ին մարզել է «Վալենսիան», ում գլխավորությամբ թիմը զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը: Մինչև Կումանի նշանակումը թիմը գտնվում էր 4-րդ դիրքում: