Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի մերձակայքում մեկնարկել է Հայաստանի քառակի չեմպիոն, Հայաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Մարիա Գևորգյանի շախմատի բարեգործական նախաձեռնությունը:
Գևորգյանը միաժամանակյա պարտիա է անցկացնում բոլոր ցանկացողների հետ, ովքեր ըստ ցանկության կարող են գումար հանգանակել: Հանդիսատեսը և անցորդները նույնպես կարող են մասնակցել հանգանակությանը: Մրցաշարի և հանգանակության ամբողջ հասույթը փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: