Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ունի երկու նորեկ՝ Ջոնաթան Բրունո Սանտիագոն (Մորենո) և Վլադիմիր Սանոսյանը: Այս մասին հաղորդում է ՀՖՖ ֆեյսբուքյան էջը:
Հաղորդվում է, որ Վլադիմիր Սանոսյանը մկանային վնասվածքի պատճառով չի կարողանա օգնել մեր հավաքականին առաջիկա ընկերական խաղում:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 14-ից 20-ը մարզական հավաք է անցկացնում Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։ Մարզական հավաքի շրջանակներում ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 19-ին ընկերական հանդիպում կանցկացնի ռուսական «Դինամո Սամարա» թիմի հետ։