«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է Մեմֆիս Դեպայի հավանական տրանսֆերի մասին կատալոնական ակումբ:
«Պետք է ինչ-որ մեկին վաճառենք, որ գնենք Դեպային: Հիմա նոր մրցաշրջանին ենք պատրաստվում: Ամենայն հավանականությամբ, այն նախկին կազմով կսկսենք»,-Կումանի խոսքերն է փոխանցում Fox Sports-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնացիները պատրաստ են 25 մլն եվրո տալ Դեպայի համար: