VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի հետաձգված խաղում «Լոռին» սեփական հարկի տակ կընդունի «Վանին»: Իրենց պատմության մեջ թիմերը կհանդիպեն առաջին անգամ:
«Լոռի» և «Վան» անվանումներով թիմերն իրար հետ հանդիպել են 1994 թվականին, երկու դեպքում էլ հաղթել է «Վանը»: Ներկայիս երկու թիմերն էլ ընդհանուր ոչինչ չունեն այդ ժամանակվա ակումբների հետ: Եթե «Լոռին» նորանկախ Հայաստանի ժամանակաշրջանում ներկայացնում էր Վանաձորը, ապա «Վանը» հանդիսանում էր Երևանի թիմ:
Թիմերն ընթացիկ առաջնությունում
Հայկական թիմերի եվրագավաթների մասնակցության, ինչպես նաև կորոնավիրուսով պայմանավորված հետաձգված խաղերի հետևանքով թիմերի անցկացրած խաղերի քանակը մեկը-մյուսից տարբերվում է: Բարձրագույն լիգայի նորեկ Չարենացավանի «Վանը» վստահ է սկսել ելույթները Պրեմիեր լիգայում: Առաջնության մեկնարկային խաղում Կոտայքի մարզը ներկայացնող թիմը սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է «Գանձասար-Կապանին», իսկ հաջորդ խաղում նվազագույն հաշվով առավելության հասել «Փյունիկի» նկատմամբ: Անցկացրած 2 խաղից հետո Աևադա Արզումանյանի թիմն ունի 6 միավոր: 4-րդ տուրից հետո թիմերից միայն «Փյունիկն» է, որ չունի չանցկացրած հանդիպում: Այս պահին հարյուր տոկոսանոց արդյունք ունի միայն Չարենցավանի թիմը:
«Լոռին» իր ակտիվում ունի 3 միավոր: Ալբերտ Սոլոմոնովի թիմը մեկ խաղ է անցկացրել՝ հաղթելով գործող չեմպիոն «Արարատ-Արմենիային», իսկ առաջին տուրում՝ «Ուրարտուի» հետ խաղին չներկայանալու պատճառով վանձորյան թիմին գրանցվել է տեխնիկական պարտություն:
«Լոռի»-«Վան» հանդիպումը կմեկնարկի 16:45-ին և տեղի կունենա Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: Հանդիպման գլխավոր մրցավարն է Հենրիկ Նալբանդյանը:
Մրցաշարային աղյուսակը՝ 2-րդ տուրի հետաձգված խաղից առաջ.