«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռիվալդոն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի մասին։
«Նեյմարը շատ բանի միջով է անցել ՊՍԺ տեղափոխվելուց հետո։ Կարծում եմ՝ այդքանից հետո Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ մենք պետք է շնորհավորենք նրան։ Նրա համար հեշտ չէր Ֆրանսիայում այն բանից հետո, երբ նա ուզում էր վերադառնալ «Բարսելոնա»։ Երկրպագուները սուլում էին նրան, բայց նա կարողացավ փոխել իրավիճակը, ու ես հիանում եմ դրանով։
Հիմա նա ամբողջությամբ կենտրոնացած է թիմի վրա ու լավ է հանդես գալիս։ Երկրպագուները աջակցում են նրան։ Նա չունի պատճառ թիմը լքելու՝ մանավանդ հաշվի առնելով քաոսը, որը տիրում է «Բարսելոնայում»։
ՊՍԺ-ին պետք չէ շատ մեծ փոփոխություններ անել կազմում հաջորդ մրցաշրջանից առաջ։ Ֆուտբոլիստների փոխըմբռնումը լավացել է, ու ակումբը դարձյալ լինելու է Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտների թվում»,-Ռիվալդոյի խոսքն է մեջբերում Betfair-ը։