17 տարի առաջ այս օրը՝ 2003 թվականի հուլիսի 6-ին թենիսի պատմության մեջ նոր անուն գրվեց։ Շվեյցարացի 21-ամյա պատանի Ռոջեր Ֆեդերերը հաղթեց իր կարիեայի առաջին Մեծ սաղավարտի մրցաշարը։ Դա Ուիմբլդոնն էր։
Ֆեդերերի մրցակիցը եզրափակիչ խաղում Մարկ Փիլիպոսիսն էր։ Ֆեդերերը հաղթեց 3 սեթում՝ առավելության հասնելով մրցակցի նկատմամբ 7-6, 6-2, 7-6 հաշվով։
Ռոջեր Ֆեդերերը Մեծ սաղավարտի մրցաշարերի 20-ակի չեմպիոն է։ Սա լավագույն արդյունքն է։ Նա 8 անգամ հաղթել է Ուիմբլդոնում, 5 անգամ US Open-ում, 6 անգամ Ավստրալիայի բաց առաջնությունում և 1 անգամ էլ Ռոլան Գարոսում։