Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսն այս օրերին գտնվում է Նիդերլանդներում, որտեղ անցկացնում է իր հանգիստը:
Երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունից ArmSport-ին հայտնեցին, որ դեռևս հայտնի չէ, թե Օզբիլիսը երբ կվերադառնա Հայաստան:
Այս պահին ակումբը բանակցում է ֆուտբոլիստի հետ՝ պայմանագրի երկարաձգման շուրջ: Արաս Օզբիլիսի և «Փյունիկի» միջև պայմանագիրն ուժի մեջ էր մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Պայմանագրի ժամկետը փաստացի ավարտվել է:
Նշենք՝ Օզբիլիսը Հայաստանի ընթացիկ առաջնությունում «Փյունիկի» կազմում 11 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 5 գոլի հեղինակ: Երևանյան ակումբն ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով դուրս մնաց մրցանակային տեղերի համար պայքարից՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը:
Նախորդ մրցաշրջանը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն անցկացրել է հոլանդական «Վիլեմ II»-ի կազմում: