Tuttosport հրատարակությունը հրապարակել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ խաղացողի կոչման հավակնորդների ցուցակը։
Golden boy մրցանակի հաղթողը չպետք է լինի 21 տարեկանից բարձր և պետք է հանդես գա Եվրոպայի առաջնություններից որևէ մեկի բարձրագույն լիգայում: Մրցանակը սահմանվել է Tuttosport թերթի գլխավոր խմբագրի կողմից 2003 թվականին:
Մրցանակի համար հանակնորդների թվում են հայտնի ֆուտբոլիստներ՝ Էդուարդո Կամովինգա (Ռեն), Ալֆոնսո Դևիս («Բավարիա»), Սեբաստիանո Էսպոսիտո («Ինտեր»), Անսու Ֆատի («Բարսելոնա»), Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»), Բիլի Գիլմորը («Չելսի»), Մեյսոն Գրինվուդը («Մանչեսթեր Յունայթեդ»), Էրլինգ Հոլանդ («Բորուսիա Դ»), Կալում Հադսոն-Օդոյին («Չելսի»), Ռոդրիգոն («Ռեալ»), Ջեյդոն Սանչո («Բորուսիա Դ»), Ռայան Սեսենիոն («Տոտենհեմ»), Դոմինիկ Սոբոսլայի («Զալցբուրգ»), Սանդրո Տոնալի (Բրեսիա), Ֆերրան Տորես («Վալենսիա»), Վինիսիուս Ժունիոր («Ռեալ»):
Հավակնորդների թվում են նաև Ուկրաինայի առաջնության երկու ֆուտբոլիստներ՝ «Շախտյորի» կիսապաշտպան Տետեն և Կիևի «Դինամոյի» կիսապաշտպան Գեորգի Ցիտաիշվիլին:
Հավակնորդների ամբողջական ցուցակը՝ այստեղ։