«Չելսին» ցանկանում է ուժեղացնել թիմի պաշտպանական գիծը։
Goal.com-ի տեղեկություններով՝ լոնդոնյան ակումբը հետաքրքրված է «Լեսթերի» պաշտպան Բեն Չիլուելի ծառայություններով։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Չելսին» ակտիվորեն աշխատում է պաշտպանի տրանսֆերի համար։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն նշում է, որ ակումբների միջև բանակցություններ են ընթանում, և Չիլուելն էլ ցանկանում է տեղափոխվել «Չելսի»։ Նա նաև գիտի, որ իր ծառայություններով հետաքրքրված է Ֆրենկ Լեմպարդը։
Տրանսֆերի ձախողման դեպքում այլընտրանքային տարբերակ է «Այաքսի» պաշտպան Նիկոլաս Տալյաֆիկոյի տրանսֆերը։