Դարպասապահ Գերի Մեյլիի պայմանագիրը շոտլանդական «Լիվինգսթոնի» հետ ավարտվում է մայիսի 31-ին։ Ակումբն առայժմ չի որոշել՝ արժե արդյոք նոր պայմանագիր առաջարկել 37-ամյա ֆուտբոլիստին ու առաջարկել է երկրպագուներին վճռել նրա ճակատագիրը։
«Լիվինգսթոնը» թվիթերյան էջում հրապարակում է արել հարցումով, որտեղ պատասխանի երկու տարբերակ կա․ «Առաջարկել պայմանագիր» ու «Հանել ակումբից»։
«Լրիվ հնարավոր է, որ նման բան ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ է լինում։ Մենք հնարավորություն ենք տալիս վճռել դարպասապահ Գերի Մեյլիի ապագան։ Թողնել թիմում, թե թույլ տալ, որ հեռանա որոշում եք դուք»,- ասված է ակումբի հաղորդագրության մեջ։
📋| Quite possibly a football first but we’re giving you the chance to decide on the future of goalkeeper @Maley1Gary.
— Livingston FC (@LiviFCOfficial) May 25, 2020
With his contract expiring next month, we’re leaving it in the hands of the fans as to whether or not we offer “Stretch” an extension.
Stay or go — you decide!