«Ինտերը» և «Յուվենտուսը» ցանկանում են ստորագրել «Բրեշիայի» կիսապաշտպան Սանդրո Տոնալիին: Այդ մասին հայտնում է Gazzetta-ն։
Երկու ակումբներն էլ առաջարկում են 35 միլիոն եվրո և ևս հինգ միլիոն՝ որպես բոնուս: Սակայն ակումբի նախագահ Մասիմո Չելինոն մտադիր է վաճառել խաղացողին նվազագույնս 50 միլիոն եվրոյով: «Ինտերը» և «Յուվենտուսը» քննարկում են նաև վարձակալության տարբերակը՝ պարտադիր ամբողջական տրանսֆերի գնման տարբերակով, բայց Չելինոն դեմ է նման սխեմային:
Ըստ Corriere dello Sport-ի 19-ամյա ֆուտբոլիստը որոշել է ընտրել միլանյան ակումբներից մեկը՝ «Ինտերը»:
Տոնալին կարծում է, որ «Ինտերում» հիմնական կազմ մտնելու մրցակցությունն ավելի ցածր է, քան «Յուվենտուսում», որտեղ իր դիրքում խաղում է Պյանիչը, ուստի նրա համար ավելի հեշտ կլինի խաղային պրակտիկա ստանալ միլանյան թիմում: