«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն հայտնվել է «Յուվենտուսի» հետաքրքրության ոլորտում:
Tribalfootball-ը հայտնում է, որ «Յուվենտուսը» բելգիացի խաղացողին ձեռք բերելու հիմնական թեկնածուներից մեկն է, եթե Դե Բրույնեն որոշի լքել «քաղաքաբնակների» ճամբարը: 28-ամյա կիսապաշտպանն ինքն արդեն ասել է, որ իր ապագան «Էթիհադում» կասկածի տակ է:
Առաջին հայացքից նման գործարքը անհնար է թվում, սակայն, եթե հաշվի առնենք այն փաստը, որ «Մանչեսթեր Սիթին» հնարավոր է առաջիկա երկու մրցաշրջաններում մնա առանց եվրագավաթների, ապա նման տրանսֆերի հավանականությունը մեծանում է։