Իտալիայի առաջնության վերսկսումն ավելի հավանական ու մոտ է դառնում։ Ու չնայած նրան, որ Ա Սերիայի վերսկսման հարցը բաց է մնում, երկրի կառավարությունը շարունակում է թուլացնել կարանտինային սահմանափակումները։
Մայիսի 11-ին հայտնի դարձավ, որ Ա Սերիայի ակումբները մայիսի 18-ին հնարավորություն կունենան վերսկսելու թիմային մարզումները։ Դրա համար պետությունը որոշ փոփոխություններ պիտի անի բժշկական արձանագրություններում։ Այս մասին հաղորդում է Football Italia-ն։
Այս պահին խաղացողներին թույլատրվում է անհատական մարզումներ անցկացնել ակումբների բազաներում՝ հետևելով սոցիալական հեռավորության պահպանման կանոններին։