Ֆրանսիական «Ռենը» երիտասարդ տաղանդ Էդուարդո Կամավինգան մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն, հաղորդում է AS-ը:
Մադրիդյան ակումբի գլխավոր սկաուտ Ջունի Կալաֆատը բանակցել է Կամավինգայի գործակալի հետ: Նշվում է, որ 17-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է նոր ակումբ տեղափոխությանը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես հետաքրքրված է Կամավինգայի ծառայություններով:
Ֆրանսիայի առաջնության այս մրցաշրջանում Կամավինգան 25 խաղում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: