Ֆուտբոլի Բելառուսի առաջնության 7-րդ տուրում «Նեմանը», որտեղ հանդես է գալիս հայ հարձակվող Գեղամ Կադիմյանը, հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտվեց ԲԱՏԷ-ին:
Հյուրերի կազմում միակ գոլը խփել է Կադիմյանը: Այս գոլը հայ հարձակվողի համար 4-րդն էր ընթացիկ առաջնությունում:
Այս խաղից հետո ԲԱՏԷ-ն 13 միավորով 3-րդն է: «Նեմանը» 14-րդն է 8 միավորով: