«Յուվենտուսը» շարունակում է մեծ ջանքեր գործադրել Պոգբայի տրանսֆերը ձեռք բերելու համար:
Football Italia-ի հաղորդմամբ, Թուրինյան ակուբը Պյանիչից, Ռաբիոյից, Կոստայից, Ռեմզիից կամ Սանդրոյից կազմված ցանկացած դուետի հետ փոխանակման առաջարկին համաձայն է:
Սանդրոյի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 մլն եվրո, իսկ «Յունայթեդը» ցանկանում է բրազիլացուն տեսնել իր կազմում: Ռեմզին ու Ռաբիոն էլ վաղուց են հետաքրքրում «Յունայթեդին»:
Նախկինում հաղորդվում էր, որ «Ինտերն» ու «Ռեալը» նույնպես պայքարի մեջ են: