Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը խոսել է «Միլանից» հետաքրքրության մասին։
««Միլանը» կապ է հաստատել ինձ հետ, ու մենք շփում ենք ունեցել, սակայն չեմ ուզում վաղաժամ հետևություններ անել, քանի որ ոչինչ հստակ դեռևս չկա։
Ես կենտրոնացած եմ, որպեսզի լավ հանդես գամ «Ուրականի» կազմում, իսկ հետո արդեն տեղափոխվեմ Եվրոպա։ Կարծում եմ՝ ակումբը դեմ չի լինի, եթե ես ցանկանամ հեռանալ»,-Բալեկյանի խոսքն է մեջբերում Football Italia-ն։
Հիշեցնենք, որ օրեր առաջ տարածված տեղեկության համաձայն՝ «Միլանը» հետաքրքրվում է Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանի ծառայություններով և ամռանը մտադիր է գնել նրա տրանսֆերը։