ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին կարող է կարիերան շարունակել Բրազիլիայում, գրում է Globosporte-ն:
«Սան Պաուլուն» հետաքրքրում է 33-ամյա ուրուգվայցու ծառայություններով: Սակայն վերջերս Կավանիի մայրը ասաց, որ Էդինսոնը ցանկանում է մնալ Եվրոպայում և գերադասում է Իսպանիան: Անցած ձմռանը ֆուտբոլիստը մոտ էր «Ատլետիկո» տեղափոխվելուն:
Վերջերս «Պենյարոլի» ավագ Քրիստիան Ռորիգեսը ասել էր, որ Կավանին հաջորդ մրցաշրջանում կվերադառնա Հարավային Ամերիկա: