Աշխարհի 19-րդ ռակետ Գրիգոր Դիմիտրովը պատմել է, թե ինչպես է անցկացնում կորոնավիրուսային կարանտինը Միացյալ Նահանգներում։
«Այս դադարը նաև օգտակար էր այն իմաստով, որ ես հնարավորություն ստացա մտածելու, թե ինչով եմ ցանկանում զբաղվել թենիսից հետո՝ կորտից դուրս։ Հիմա կա ժամանակ մի փոքր լիցքաթափվելու ու ինքդ քեզ հնարավորություն տալու՝ մտածելու տարբեր բաների շուրջ։ Ամբողջ տանը բլոկնոտներ են ու թղթեր, որտեղ ես գրի եմ առնում իմ գաղափարները, որոնք հետո քննարկելու եմ գործակալների և մտերիմներիս հետ։
Մի քանի շաբաթից ես սկսում եմ կուրս Հարվարդի բիզնես դպրոցում։ Ես միշտ ուզել եմ դա։ Ես սիրում եմ սովորել, բայց ես հնարավորություն չունեի ինձ տալ ուսմանը։ Հիմա կա ժամանակ զբաղվել նոր ու անվովոր ինչ-որ բանով»,-Դիմիտրովի խոսքն է մեջբերում ATP-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պատճառով թենիսի բոլոր մրցաշարերը չեղարկվել են մինչև հուլիս, այդ թվում Մեծ սաղավարտի մրցաշարերից Ուիմբլդոնը։