Մադրիդի «Ռեալը» վերջնական որոշում է կայացրել կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի ապագայի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
Հաղորդվում է, որ կոլումբիացին կլքի մադրիդյան թիմն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստը նախորդ 2 մրցաշրջանն անցկացրեց Մյունխենի «Բավարիայում»: Ընթացիկ մրցշարջանում Խամեսն անցկացրել է 7 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ: