«Բարսելոնան» կարող է հսկայական ֆինանսական կորուստներ ունենալ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
Marca-ն հայտնում է, որ կատալոնացիները կանխատեսում են 100 միլիոն եվրոյի կորուստ: Այդ իսկ պատճառով «Բարսելոնան» ֆուտբոլիստներին խնդրել է 70% -ով կրճատել աշխատավարձերը: Նման քայլով ակումբը կխնայի 106 միլիոն եվրո:
Հաղորդվում է, որ «Բարսելոնայի» սնանկացման հավանականությունն ավելի բարձր է, քան մյուս գրանդ ակումբներինը: