«Պարմայի» և Շվեդիայի հավաքականի կիսապաշտպան Դեյան Կուլուշևսկին, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Յուվենտուսին», կարծիք է հայտնել իր հայրենակից, «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի վերաբերյալ:
«Ես հավատում եմ, որ նա փոխեց Շվեդիան: Եվ երբ նա դա արեց, շատ տղաներ հասկացան, որ իրենք նույնպես ընդունակ են դրան:
Զլատանը սլավոնական ծագում ունի, ինչպես և ես: Միգուցե դա է պատճառը, որ ես նմանեցնու եմ ինձ նրա հետ:
Նա կուռք է բոլորի համար: Ես նրան երբեք չեմ հանդիպել, ուստի հուսով եմ, որ կարող եմ խաղալ «Միլանի» հետ և նրա հետ խոսելու հնարավորություն ունենալը երազանք է ինձ համար»,- մեջբերում է ֆուտբոլիստին Football-italia-ն: