ՊՍԺ-ի պաշտպան Տոմա Մենյեն ամռանը կարող է լքել ֆրանսիական ակումբը, տեղեկացնում է L’Équipe-ն:
28-ամյա բելգիացու պայմանագիրը հուլիսին կմոտենա իր ավարտին ևպաշտպանը մտադիր չէ երկարաձգել այն:
Նշվում է, որ «Արսենալը» և Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված են Մենյեի ծառայություններով:
Մենյեն նախընտրում է «մեղուների» կազմը համալրելու տարբերակը, քանի որ այնտեղ է հանդես գալիս Բելգիայի հավաքականում իր խաղընկեր Ակսել Վիտսելը:
Ֆրանսիայի այս մրցաշրջանում նա անցկացրել է 16 հանդիպում: