Իսպանական ոչ պրոֆեսիոնալ՝ «Ատլետիկո Պորտադա Ալտա» թիմի 21-ամյա մարզիչ Ֆրանսիսկո Գարսիան մահացել է կորոնավիրուսից:
Երիտասարդ մարզիչը, որը ակումբի մանկապատանեկան թիմերից մեկի մարզիչն էր, մահացել է կորոնավիրուսի թեստը հանձնելուց օրեր անց:
Գարսիայի մոտ նախկինում նաև քաղցկեղ էր հայտնաբերվել: Իսպանիայում այս պահին կա 7798 վարակված, իսկ մահացածների թիվը 289-ն է: