Պաշտպան Ջանլուկա Մանչինին և կիսապաշտպան Ջորդան Վերետուն դարձել են «Ռոմայի» լիարժեք խաղացողներ:
Հռոմեացիները գնել էին այս ամառ վարձակալած ֆուտբոլիստների տրանսֆերային իրավունքները: Մանչինին վարձակալությամբ տեղափոխվել էր «Ատալանտայից» 2 միլիոն եվրոյի դիմաց, ամբողջական տրանսֆերի գնման պարտավորությամբ`13 միլիոն եվրո, գումարած 8 միլիոն բոնուսներ: Վերետուն վարձակալությամբ տեղափոխվել էր «Ֆիորենտինայից» 1 միլիոն եվրոյի դիմաց, ամբողջական տրանսֆերի գնման պարտավորությամբ`16 միլիոն եվրո, գումարած 2 միլիոն բոնուսներ:
Ավելի վաղ «Ռոման» գնել էր «Բարսելոնայի» հարձակվող Կառլես Պերեսի ամբողջական տրանսֆերը: