Նիդեռլանդական Էրեդիվիզիի 23-րդ տուրի խաղում «Այաքսը» սեփական հարկի տակ ընդունեց «Վալվեյկին» և վստահ հաղթանակ տարավ 3։0 հաշվով։ Ամստերդամցիներից աչքի ընկան Տադիչը, Տրաորեն և Հունտելարը։
Այս հաղթանակից հետո «Այաքսը» շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 53 մրցակից։ «Վալվեյկը» 12 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։