«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Դենի Մերֆին համարում է Վիրջիլ վան Դեյկին աշխարհի լավագույն պաշտպան:
«Վան Դեյկը լավագույն պաշտպանն է, որին ես երբևէ տեսել եմ:
Եթե դուք ուզում եք, որ համակարգչային ծրագիրը ստեղծի կատարյալ պաշտպան, ապա այն նման կլիներ վան Դեյկին:
Ոչ ոք չի կարող նրան անցնել կամ գերազանցել»,- մեջբերում է Մերֆիին Goal-ը:
Հիշեցնենք, որ Վան Դեյկը ընդգրկվել է ՈւԵՖԱ-ի 2019-ի խորհրդանշական հավաքականում: