Իտալիայի A սերիայի 20-րդ տուրի առաջին խաղում 3-րդ տեղում ընթացող «Լացիոն» 5-1 հաշվով ջախջախեց «Սամպդորիայի» դարպասը:
Հաշիվը 7-րդ րոպեին բացեց Ֆելիպե Կայսեդոն՝ օգտվելով մրցակցի պաշտպանի դանդաղկոտությունից: 10 րոպե անց Իմոբիլեն հաշիվը դարձրեց 2-0՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը: 3 րոպե անց Իմոբիլեն դուբլ ձևակերպեց՝ 3:0: 54-րդ րոպեին Բաշտոշը 4-րդ գնդակն ուղարկեց Ռանիերիի թիմի դարպասը, իսկ 9 րոպե անց Իմոբիլեն իր 3-րդ գնդակը խփեց այս խաղում՝ 5:0: 70-րդ րոպեին Լինետին կրճատեց հաշվի տարբերությունը, բայց միայ այդքանը:
Իմոբիլեն խփած գոլերի թիվը հասցրեց 23-ի ու Թոփ-5 առաջնություններում լավագույնը հենց նա է:
«Լացիոն» միավորները քանակը հասցրեց 45-ի ու ընդհուպ մոտեցավ «Ինտերին», իսկ «Սամպդորիան» 19 միավորով մնաց 16-րդ հորիզոնականում: