«Նոան» ՖԱ-ն այսօր՝ հունվարի 13-ին վերսկսել է մարզումները:
Թիմը մարզում է անցկացրել Ձորաղբյուրի մարզաբազայում: Այս մասին Armsport.am-ը տեղեկացավ երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:
Ինչպես հայտնի է, «Նոան» մարզումներն անցկացնում է Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում, որի բնական խոտածածկն այս պահին եղանակային պայմանների պատճառով դեռ պատրաստ չէ:
Դեռևս հայտնի չէ, թե ինչքան ժամանակ է «Նոայի» մարզումներն ընթանալու Ձորաղբյուրում:
Ձորաղբյուրի մարզաբազան «Արարատ-2»-ի տնային խաղադաշտն է. այդտեղ են մարզվում «Արարատի» գլխավոր և դուստր թիմերը: